Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի Անվան Դրամատիկական Թատրոն
Ալեքսանդր Շիրվանզադեի անվան Կապանի պետական թատրոնը հիմնադրվել է 1935թ-ին։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» բեմադրությունն էր, տաղանդավոր դերասաններ՝ Անիկ Հարությունյանը, Վիկտոր Բալայանը, Միլիտոս Ղազարյանը, Արուսյակ Մարտիրոսյանի, Մխիթար Դավթյանի, Խորեն Սարգսյանի, Բագրատ Կիրակոսյանի, Համեստ Ստեփանյանի և այլոց մասնակցությամբ։
Իր պատմության ընթացքում շատ տպավորիչ և հետաքրքիր ներկայացումներ են եղել, սակայն կարելի է առանձնացնել մի քանիսը «Չար ոգի», «Պատվի համար», «Նամուս», «Վագիֆ», «Օթելլո», «Պեպո», «Խաթաբալա», «Երկու տիրոջ ծառան», «Քանդած Օջախ», «Պախտասար ախպար», «Կապկազ թամաշա», «Տաքսի Տաքսի» որպես առավել սիրված ներկայացումներ։
Շատ անվանի մարդիկ են խաղացել թատրոնի ներկայացումներում, ինչպես Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը և այլն։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-21:00
Լինում է հայերեն լեզվով էսկուրսիաներ։
Մուտքի տոմս - 1000-3000 դրամ։